ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2016 11:46
Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով
Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Դավիթ-Բեկի փողոցում գտնվող արձանի մոտ պոլիէթիլենային պարկով զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն նռնակի մետաղյա իրան և 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
***
Նույն բաժնում հնչած մեկ այլ հեռախոսազանգ էլ հայտնում էր, որ մի քաղաքացի Նուբարաշենում գտնվող որսորդական հրաձգարանի մոտ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Նուբարաշենի խճուղու թիվ 15/1 հասցեի մոտ, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, տրոտիլային 3 աղյուս և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 299 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: