ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.10.2015 14:28
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության մի շարք ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների թվում քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր:
Անձնագրային և վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվեց սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման և ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ: