Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


15.04.2016 17:40

Արցախյան ազատամարտին կյանքը նվիրաբերած քաջորդին. միլիցիայի մայոր Սարմեն Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախյան ազատամարտին կյանքը նվիրաբերած քաջորդին. միլիցիայի մայոր Սարմեն Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախյան ազատամարտի փորձությունները հաղթահարած տղաներին պետք է մի՛շտ հիշենք, հայրենիքին կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակի առաջ պետք է մի՛շտ խնկարկենք. նրանց խիզախության, անձնազոհության, հաղթելու աննկուն կամքի ու վճռականության շնորհիվ ձեռք բերվեց Հաղթանակը, արցախցին դարձավ իր հայրենիքի լիիրավ տերը:
Այսօր էլ հայորդիները հերոսական էջեր են գրում մեր պատմության մեջ: Հաղթել սովորել են գուցեեւ հենց Արցախյան ազատամարտի ուսանելի պատմություններով: Կյանքը ցույց տվեց, որ նոր սերունդը սերտել է այդ ամենակարեւոր դասը...
Միլիցիայի մայոր Սարմեն Պողոսյանը ծնվել է 1950 թվականին, Արցախի Մարտունաշեն գյուղում: Երեւանի միլիցիայի դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո սովորում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության Դոնի Ռոստովի ակադեմիայում:
Դոնի Ռոստովում էլ գտնում է կյանքի ընկերուհուն՝ Արեգնազին:
«Ես երջանիկ կին: Նաեւ` հպարտ կին, որովհետեւ Սարմենի կինը չէր կարող հպարտ չլինել: Ես հիմա էլ եմ հպարտ. Սարմենը միշտ ինձ հետ է: Այգում որ գործ եմ անում, ինձ թվում է՝ ինքը հետեւում է, տեսնում... Նույնիսկ երբեմն բարձրաձայն խոսում եմ հետը...»:
Խոստովանում է՝ նաեւ դժվար էր Սարմենի կինը լինել: Մինչ Արցախյան պատերազմը Սարմենը մեկ այլ՝ հանցավորության դեմ կռվի մեջ էր: «Ուշ էր գալիս, մեկ էլ տեսար՝ կեսգիշերին գնում էր ինչ-որ ահազանգով: Բայց երբեք չեմ տրտնջացել: Ես քրեական հետախույզի աշխատանքը միշտ սիրել եմ, «Քրեական հետախուզության տեսուչը» ֆիլմն էլ սիրածս ֆիլմերից էր: Հիշում եմ, Սարմենը որ ավարտեց, քրեական հետախուզությունում գործի նշանակեցին: Երկուսս շատ էինք ուրախացել: Բայց գերազանցությամբ էր ավարտել, եւ նրան ուղարկում էին Մոսկվա՝ ուսումը շարունակելու: Սարմենը հրաժարվեց: Տանը յոթ երեխա էին, պետք է ծնողներին օգներ:
Սկզբում աշխատում էր Օրջոնիկիձեի ներքին գործերի բաժնում, հետո տեղափոխվեց Սպանդարյանի բաժին: Քրեական հետախուզությունում աշխատելը հեշտ չէր: Երբ գիշերվա ժամը 10-ին էր գալիս տուն, զարմանում էի՝ էսքան շո՞ւտ եկար: Գիտեինք, սովոր էինք, որ ինքը ժամը 12-ից շուտ չպիտի գա»,- ասում է Արեգնազը:
Հետո սկսվեցին անհանգիստ, տագնապալից օրեր. երկրի սահմաններն ու ազատագրական պայքարի ելած Արցախը դարձան ոտնձգությունների թիրախ: Մարտունաշենը, Գետաշենը, Շահումյանը ամենախոցելին էին, ու Սարմեն Պողոսյանի միտքը սեւեռվեց դեպի ծննդավայր, դեպի Արցախ...
Ոստիկանության կթահամալիրի բակում Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթող կա, որի վրա փորագրված է նաեւ Սարմեն Պողոսյանի անունը: Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Տիգրան Եսայանը Սարմեն Պողոսյանի հետ աշխատել է Սպանդարյանի ներքին գործերի բաժնում. «Նույն աշխատասենյակում էինք նստում ու ես նրանից շատ բան էի սովորում: Սարմենը յուրահատուկ, խարիզմատիկ կերպար էր: Հայրենասեր էր: Երեւի հայրենասիրությունը նրա մեջ առաջին տեղում էր: Զարմանում էր, ջղայնանում, թե ինչու լավ չգիտենք հայոց պատմությունը, մեր մեծերի մասին... Ցավագին էր տանում, երբ ինչ-որ բանից տեղյակ չէինք: Չէր զլանում՝ ոգեւորված պատմում էր... Սեղանին միշտ օրվա թերթերն էր. շատ էր հետաքրքրվում Արցախում կատարվող իրադարձություններով, հատկապես՝ Մարտունաշենի, Գետաշենի ժողովրդի կյանքով...
Լինում էր՝ գալիս էի գործի, աշխատասենյակում տեղ չկար նստելու: Համագյուղացիներն էին: Ասում էր՝ կարեւոր գործով ենք զբաղված»,- պատմում է Տիգրան Եսայանը:
Իսկ կարեւոր գործը Արցախյան ազատամարտում հաղթելն էր, հայրենի Մարտունաշենը, Գետաշենը, Շահումյանը ազատագրելն էր...
«Զարմանալի ռոմանտիկ էր. մեկ էլ տեսար՝ այն ժամանակների համար այնպիսի՜ անիրականանալի ծրագրեր կմտածեր: Ասում էր՝ «Մեր հողը պիտի ազատագրենք՝ ինչ գնով էլ լինի»: Ինքը հիվանդ էր դրանով, ինքն ապրում էր այդ գաղափարներով: Անմնացորդ նվիրվել գիտեր»,- ասում է Տիգրան Եսայանը:
Սարմեն Պողոսյանը գիտեր անմնացորդ սիրել կնոջը, զավակներին, ծնողներին: Բայց ամենամեծ սերը ծննդավայրն էր: Հայրենի՛քն էր...
«Մի անգամ, երբ նորից գնում էր Գետաշեն, Մարտունաշեն, նվնվացի, թե՝ հիվանդ եմ, միայն «զեմլյակներիդ» ես ուշադրություն դարձնում... Ասաց՝ լավ, լավ, դերասանություն մի՛ արա... Չանցա՛վ. իմ կանացի խաղերը չանցան...
Վերջին անգամ գնալիս նայեց տանը, ասաց. «Երկրորդ հարկը այդպես էլ չսարքեցի, ոչինչ... Երեխեքիս լավ կնայես, հայուհի կդաստիարակես»:
Երկու օր առաջ էլ ծննդյան օրն էր՝ 40-ամյակը: Մեղրյան Շահենի հետ եկան: Տանը հյուրասիրելու բան չկար. դե, ո՛չ փող էր բերում, ո՛չ մթերք: Կարտոֆիլ խաշեցի, մի հատ կոնյակ կար տանը պահած, առաջ բերեցի: Ուրախացավ՝ «Կոնյակ ունե՞նք»: Այդպես երեքով ծնունդը նշեցինք: Ու գնաց...»,- թանկ հուշերն ի մի է բերում Արեգնազը:
Հետո գալիս է բոթը՝ Սարմենը չկա...
Զոհվել էր Էրքեջ գյուղից Գետաշեն գնալու ճանապարհին: 1990 թվականի սեպտեմբերի 16-ն էր...
«Ես ուժեղ կին եմ, միշտ էլ այդպիսին եմ եղել»,- ասում է Արեգնազն ու հավելում՝ Սարմեն Պողոսյանի կինը պարտավոր էր հերոսավայել շարունակել կյանքը, Սարմենի դուստրերը պիտի հպարտ մեծանային. Սարմենն էր այդպես պատգամել:
Ցավը հոգում անթեղած՝ ապրեց որպես արժանավոր կին, հպարտ մեծացրեց դուստրերին, որոնք հետո պիտի հոր մասնագիտությունն ընտրեին:
... Գարուն է, Սարմեն Պողոսյանի տնկած ծառերը, որ հիմնականում հայրենի Մարտունաշենից էր բերել, նորից ծաղկել են: Ու նորից երկնքում բարձրությունում փառավորվել է Սարմենի հոգին...
Միլիցիայի մայոր Սարմեն Պողոսյանի տանն ամեն ինչ տիրոջն է հիշեցնում՝ համազգեստը, այգին, կիսատ թողած կառույցը...
Բոլորը նրա հիշողությունն են պահում: Հիշողությունը մի մարդու մասին, որ որդին էր նախ Հայրենիքի...

Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ