Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


06.04.2019 12:39

Համացանցում բեռնված ապօրինի որսի լուսանկարների հետքերով․ ոստիկանության բացահայտումը

Համացանցում բեռնված ապօրինի որսի լուսանկարների հետքերով․ ոստիկանության բացահայտումը

Ապրիլի 4-ին ոստիկանության Տաշիրի բաժնում նյութեր էին նախապատրաստվել սոցիալական ցանցում մի օգտատիրոջ հրապարակած լուսանկարների վերաբերյալ։ 2018թ. փետրվարին օգտատերը համացանց էր բեռնել իր ձեռքերում տափաստանային ճուռակ թռչունով լուսանկար, ինչի որսը թույլատրված չէ: Բացի այդ, 2014 թ․ այդ անձի հրապարակված լուսանկարներից մեկում քարակզաքիս էր երևում, որը նույնպես որսատեսակ չէ և նրա որսի համար թույլտվություն սահմանված չէ: Նույն օգտատիրոջ բաց համացանցային տիրույթում առկա էին նաև ճքճքան մրտիմի, սպանված աղվեսների, գայլերի, ձկնատեսակների լուսանկարներ:
Ապրիլի 5-ին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգտատերը Նորաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Խ․-ն է, որը հրավիրվել է բաժին, տվել համապատասխան բացատրություն, որ հանգուցյալ պապին պատկանող մեկփողանի որսորդական հրացանով կատարել է որս։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմեն Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել «ԻԺ» տեսակի մեկփողանի ողորկափող հրացանը։
Հրացանը փաթեթավորվել և կնիքվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։

 

 

 

 

 

 

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: