ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2019 14:48
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը
Հունիսի 27-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի սկզբնամասում ծագած վիճաբանության ընթացքում, 19-ամյա մի քաղաքացի ձեռքին եղած դանակով հարվածել է տուժածի կրծքավանադակին՝ պատճառելով վնասվածք:
Միջադեպի մասնակիցները ոստիկանությունում բացատրություններ են տվել։
Մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունիսի 28-ին, ժամը 03.15-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, 19-ամյա քաղաքացին ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։