ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2019 16:53
Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները
Հունիսի 17-ին գողություն էր կատարվել Վաղարշապատի Մ. Խորենացու փողոցի մի շենքի՝ 87-ամյա կնոջ բնակարանից:
Նմանատիպ մի գողություն էլ, նույն փողոցի մեկ այլ բնակարանից, արձանագրվել էր հունիսի 18-ին. 65-ամյա կնոջ տնից տարել էին ոսկյա զարդեր:
Հուլիսի 9-ին, ժամը 17.30-ին, Վաղարշապատի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, ՌԴ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախկինում դատապարտված, 27-ամյա մի տղամարդու:
Նա խոստովանել է, որ նշված գողությունները կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: