ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.09.2014 11:56
Վիճաբանություն վարսավիրանոցում, ձերբակալություն` ոստիկանությունում
Օգոստոսի 28-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորքի 4-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա Արթուր Ա.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վերը նշված տարածքում անհայտ անձանց կողմից:
Պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, Բակունցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքին կից վարսավիրանոցում, վիճաբանության ժամանակ, Արթուր Ա.-ին վնասվածքը պատճառել է 1978 թ. ծնված Լալա Ա.-ն, որը կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Լալա Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: