ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2017 08:58
Պարգևներ ՀՀ ոստիկանության պետի կողմից
Վետերանական կազմակերպության կանոնադրական պահանջների կատարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման, զենք-զինամթերքի հանձնման, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու աշխատանքներին օժանդակելու, ինչպես նաև ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 99-րդ տարեդարձի առթիվ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի 30.03.2017 թ. հրամանով ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են՝
1. Խրախուսման կարգով Ոստիկանության փոխգնդապետ կոչում է շնորհվել Սուրիկ Գուրգենի Սարգսյանին /Դիլիջան/
2. Պարգևատրվել են
ա/ Օրենքի պատվար մեդալով
պաշտոնաթող գնդապետ Գրիշա Աշոտի Այվազյանը /Վանաձոր/,
պաշտոնաթող փոխգնդապետ Սերյոժա Սարուխանի Գալստյանը /Տավուշ/,
պաշտոնաթող փոխգնդապետ Թադևոս Պետրոսի Չիլչիլյանը /Երևան/,
պաշտոնաթող մայոր Սամվել Վոլոդյայի Սաղաթելյանը /Աշոցք/
պաշտոնաթող կապիտան Արշակ Վլադիմիրի Եպիսկոպոսյանը /Կոտայք/,
բ/ Ոստիկանությունում գերազանց ծառայության համար կրծքանշանով.
պաշտոնաթող մայոր Սուրեն Գագիկի Հակոբյանը /Արմավիր/,
պաշտոնաթող կապիտան Ասատուր Սուրիկի Հարությունյանը /Աշտարակ/,
պաշտոնաթող ավագ լեյտենանտ Կամո Սերյոժայի Մելոյանը /Գավառ/:
գ/ Հուշանվերով.
պաշտոնաթող փոխգնդապետ Հենզել Գերասիմի Մանուչարյանը /Երևան/,
պաշտոնաթող մայոր Սամվել Հովհաննեսի Բաբայանը /Երևան/,
պաշտոնաթող կապիտան Համլետ Հովհաննեսի Խաչատրյանը /Արտաշատ/,
պաշտոնաթող ավագ ենթասպա Նվարդ Նշանի Դադուրյանը /Երևան/,
պաշտոնաթող ավագ սերժանտ Յուրիկ Արարատի Մակարյանը /Երևան/:
դ/ մեկ հարյուր հազար դրամով յուրաքանչյուրին.
պաշտոնաթող մայոր Ջուլետա Բագրատի Գևորգյանին /Երևան/,
պաշտոնաթող ավագ ենթասպա Խաչիկ Աշոտի Հակոբյանին /Եղեգնաձոր/: