ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.02.2019 17:32
ՃՈ ուժեղացված ծառայություն հանրապետությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Փետրվարի 4-ից 10-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում:
Արդյունքում` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 225 տրանսպորտային միջոց, որոնցից 26-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:
Հայտնաբերվել է առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով 53 մեքենա:
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները:
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 94 մեքենա, որոնցից 68-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:
Հայտնաբերվել է նաև ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրով երթևեկող 15, հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ՝ 190 մեքենա:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև 6 վարորդի նկատմամբ՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր և առարկաներ նետելու համար: