ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2018 18:58
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օգոստոսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ սպայական գումարտակների, ուղեկցող հատուկ վաշտի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում:
Արդյունքում 13 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 9 մեքենայի վարորդներ ոչ սթափ վիճակում էին, 14 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3 տրանսպորտային միջոցի հողմապակիները թաղանթապատ էին, մեկ մեքենայի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար: Հայտնաբերվեց նաև մեկ սահմանված ժամկետում չհաշվառված տրանսպորտային միջոց:
Կրկին հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են: