ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.04.2016 12:30
Խարդախության մեղադրանքով հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 14.50-ին, Կոմիտասի պողոտայի 46 հասցեում գործող սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Սահեբ Ա.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 25-ին, ժամը 22-ին, Մարաշի բաժանմունք է ներկայացել 1973 թ. ծնված Արթուր Շ.-ն, ով ապրիլի 19-ից Մարաշի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: