ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2019 14:12
Շմոլ գազից թունավորում Ապարանում
![Շմոլ գազից թունավորում Ապարանում Շմոլ գազից թունավորում Ապարանում](/resources/police/img/news/big/1574158399,0909.jpeg)
Նոյեմբերի 19-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված բուժօգնության է տեղափոխվել Հարթավան գյուղի մի տան չորս բնակիչ:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ նրանք կեսգիշերին թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախից առաջացած շմոլ գազից:
Նախապատրաստվում են նյութեր: