ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.02.2016 17:30
Հանդիպում «Հատուկ բաժին» ֆիլմաշարի ստեղծագործական խմբի անդամների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ «Հատուկ բաժին» ֆիլմաշարի ստեղծագործական խմբի անդամների հետ:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հեռուստադիտողների հետաքրքրությանն արժանացած ֆիլմաշարի նշանակությունը ոստիկանության աշխատանքի լուսաբանման ու հանրության իրավական դաստիարակության գործում և դրական գնահատեց ստեղծագործական խմբի աշխատանքը:
Հանդիպման ավարտին ստեղծագործական խմբի անդամները՝ ոստիկանության աշխատանքը ներկայացնելու և հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում ոստիկանությանն աջակցելու համար, Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվեցին հուշանվերներով: