Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.04.2019 17:14

Հանդիսություններ ՀՀ ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Հանդիսություններ ՀՀ ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ապրիլի 16-ին նշում է իր մասնագիտական տոնը՝ Ոստիկանի օրը: Նշում է հպարտության, արժանապատվության, պատասխանատվության զգացումով, որպես երկրի պետականաստեղծ կառույցներից ու հիմնասյուներից մեկը, որը դարից ավելի ծառայում է իրավակարգի և քաղաքացու պաշտպանության առաջնագծում:
Տոնական հանդիսությունները մեկնարկեցին առավոտյան:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին` հարգանքի տուրք մատուցելով ոստիկանության համակարգի հիմնադիր գործիչներին և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինակիցներին:
Ոգեկոչման արարողությանը հաջորդեց ՀՀ ոստիկանության պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարբեր գերատեսչությունների, զինված ուժերի, իրավապահ մարմինների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ, հյուրեր:
Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով:
Ոստիկանության քայլերգի ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության ու ոստիկանության դրոշները:
Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Հանդիսավոր նիստի սկզբում Ոստիկանության անձնակազմին տոնի առթիվ շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ հանձնեց խրախուսանքի արժանացած ոստիկանության մի խումբ ծառայողների:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, ոստիկանական ընտանիքներին շնորհավորանքի ջերմ խոսք հղեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ասաց և համակարգի ձևավորման ընթացքին անդրադարձ արեց ՀՀ վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Աբովյանը:
Մասնագիտական տոնի առթիվ ոստիկանության անձնակազմին շնորհավորական ուղերձներ հղեցին և ծառայության մեջ աչքի ընկած ու խրախուսանքի արժանացած ոստիկաններին պարգևներ հանձնեցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը:
Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ տարբեր կառույցների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարների հրամաններով խրախուսանքի են արժանացել ոստիկանության ևս 83 ծառայողներ, որոնց պարգևներն արդեն իսկ հանձնվել են:
Հանդիսավոր նիստի ավարտին հրապարակվեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանները ծառայության մեջ աչքի ընկած մի շարք ոստիկանների խրախուսելու մասին:
Պարգևները հանձնեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետի հրամանով՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած մի խումբ ոստիկանների հանձնվեցին պարգևավճարներ:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով պարգևատրվել են ոստիկանության ևս 346 ծառայողներ և 34 վետերաններ, պարգևավճարներ են հանձնվել 16 ծառայողների:
Հանդիսավոր նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հյուրերը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ուղեկցությամբ ծանոթացան ոստիկանության թանգարանի և կազմավորվող պարեկային ծառայության նոր համազգեստի նմուշներին:
Ոստիկանության օրվան նվիրված հանդիսություններն ամփոփվեցին Ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի և նվագախմբի հանդիսավոր երթով մայրաքաղաքի փողոցներով, Հյուսիսային պողոտայում կազմակերպված ֆլեշ-մոբով, Հանրապետության հրապարակի ցուցադրական ելույթով ու տոնական համերգով՝ Ազատության հրապարակում: