ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.07.2019 15:43
Տնամերձում աճեցրել էր մշակումն արգելված բույս
Հուլիսի 25-ին, ժամը 17.30-ին, Վաղարշապատի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննություն են կատարել Դանղյան փողոցի բնակիչ, 57-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասում: Հայտնաբերվել է մշակումն արգելված կանեփի 58 կանաչ բույս:
Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ կանեփն ինքն է աճեցրել՝ իր օգտագործման համար:
Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: