ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2015 20:31
Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկությունները եւ գուհունակություն հայտնեց այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Եվրախորհրդի համապատասխան կառույցների գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Գեսելն ընդգծեց, որ վերջին տարիներին ակնհայտ է դրական տեղաշարժը ոստիկանության գործունեության մեջ եւ համոզմունք հայտնեց, որ համագործակցության խորացման շնորհիվ բարեփոխման գործընթացն առավել արդյունավետ կդառնա:
Հյուրերը հարցադրումներ արեցին ոստիկանության հաշվետվողականության, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների կանխարգելման միջոցների ձեռնարկման, Մարդու իրավունքների գործողության ծրագրի իրականացման ընթացքի եւ այլ խնդիրների վերաբերյալ:
Ալեքսանդր Գեսելին եւ ուղեկցող անձանց հետաքրքրում էին նաեւ վերջին օրերի երեւանյան իրադարձությունները եւ իրավիճակը Մարշալ Բաղրամյան պողոտայում:
Հունան Պողոսյանը մանրամասն ու սպառիչ ներկայացրեց դեպքերի ընթացքը, ոստիկանության գործողությունները, հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումները:
Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելը գոհունակություն հայտնեց, որ իրավիճակը վերահսկվում է: Նա հույս հայտնեց, որ գործընթացները կմնան օրենքի շրջանակներում:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: