ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.05.2015 17:20
Պարգևներ՝ հանրային անվտանգության ապահովման գործում ոստիկանությանն աջակցելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանությանն աջակցած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների տնօրեններին:
Ոստիկանության պետը կարևորեց մեր ժողովրդի համար այդ պատասխանատու օրերին հասարակական կարգի պահպանման, քաղաքացիների եւ հյուրերի անվտանգության ապահովման դժվարին առաքելությունն անթերի, հավուր պատշաճի անցկացնելու գործում ոստիկանությանը ցուցաբերած նրանց աջակցությունը:
Հանրային անվտանգության ապահովման գործում ոստիկանությանն ըստ ամենայնի աջակցելու համար մասնավոր պահնորդական կազմակերպությունների տնօրենները ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից արժանացան պարգեւների: