ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.10.2019 18:04
Թմրամիջոցի հայտնաբերում Պռոշյան գյուղում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
![Թմրամիջոցի հայտնաբերում Պռոշյան գյուղում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ Թմրամիջոցի հայտնաբերում Պռոշյան գյուղում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/](/resources/police/img/news/big/1572357937,3742.png)
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ, Պռոշյան գյուղի տներից մեկում խուզարկություն կատարեցին։
Տան առաջին հարկի սենյակներից մեկի զգեստապահանարում հայտնաբերվեց է դրամապանակ, որի մեջ կանեփանման բույսի հատիկներով 3 փաթեթ էր։ Նկուղում հայտնաբերվեց ապակյա տարայի մեջ լցված 34,10 գրամ քաշով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված։ Տան հարակից պահեստարանում հայտնաբերվեցին ռադիոընդունիչներ, այլ քաղաքացու անձնագիր և լինգ։
Տանտերը գողություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանություն։
Նշանակվել են փորձաքննություններ։