Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


09.08.2019 12:46

Նոր Նորքի ոստիկանները թմրամիջոց իրացնողների են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Նոր Նորքի ոստիկանները թմրամիջոց իրացնողների են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքում ապրող մի երիտասարդ թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։ Նա վերցվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտ և օգոստոսի 5-ին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ երիտասարդը օգոստոսի 3-ին Էրեբունի վարչական շրջանում 10-ից ավելի փաթեթ մարիխուանա էր գնել մի տղամարդուց՝ յուրաքանչյուրի համար վճարելով 8 հազար դրամ։ Ընդ որում՝ մի քանիսը արդեն վաճառել էր, իսկ մնացածը մեքենայում էր։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նրա «Նիսսանը»։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով չորս փաթեթ։
Այս ընթացքում Նոր Նորքի ոստիկանները պարզեցին անձի ինքնությունը, ումից նա թմրամիջոց էր գնել։ Էրեբունիում ապրող 37-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 17 փաթեթ՝ ընդհանուր 44 գրամից ավելի։ Համաձայն ոստիկանության փարձաքրեգիտական վարչության եզրակացության՝ փաթեթներում մարիխուանա էր։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Նոր Նորքի քրեական հետախույզների հաջորդ խնդիրը պարզելն էր, թե տղամարդն ումից էր գնել մարիխուանան։ Շուտով հայտնի դարձավ նաև իրացնողի ինքնությունն ու բնակության վայրը։ Օգոստոսի 5-ին Նոր Նորքի ոստիկանները մեկնեցին Կոտայքի մարզի Գառնի գյուղ՝ դատարանի որոշմամբ խուզարկելու թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող 52-ամյա տղամարդու տունը։ Հայտնաբերվեցին թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված, արմատախիլ արվեց ու առգրավվեց 102 հատ կանեփի թուփ, առգրավվեց նաև կանեփի կիսաչոր 15 թուփ։ Տանտերը թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։