ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.03.2015 19:21
Խորհրդակցություն՝ նվիրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման և այդ ոլորտում ոստիկանության աշխատանքի համակարգման խնդիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆիկ Զաքարյանը, մասնակցում էին` գլխավոր վարչության ղեկավարությունը, ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների և բաժինների պետերի օպերատիվ գծով տեղակալները:
Թեման` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման և այդ ոլորտում ԹԱՇԴՊ վարչության ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատանքի համակարգման խնդիրներն էին:
Խոսելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին՝ Ռաֆիկ Զաքարյանն անդրադարձավ իրականացվող համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին, մայրաքաղաքում և մարզերում տիրող իրավիճակին, համապատասխան ծառայությունների աշխատանքին և գրանցած արդյունքներին:
Համեմատություններ անցկացվեցին անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեպքերի, դրանցում ներգրավված անձանց ու բացահայտումների թվերի միջև:
Քննարկվեց տիրող իրավիճակը, նշվեցին տեղ գտած բացթողումները, արվեցին համատեղ աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
Ռաֆիկ Զաքարյանն անդրադարձավ բացահայտման աշխատանքների, կանխարգելիչ միջոցառումների ընթացքում կատարողական կարգապահության բարելավմանը:
Այս և մի շարք այլ հրատապ խնդիրների կարգավորման և առկա թերությունների վերացման վերաբերյալ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։