ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.01.2017 13:18
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթը 2007 թվականից փոխանցվել է լիցենզավորված կազմակերպություններին, իսկ համապատասխան վճարների դիմաց տեխնիկական զննության կտրոնի հատկացման գործառույթը 2011 թվականի հունիսի 1-ից իրականացվում է բանկերի կողմից, որոնք կտրոնները ստանում են պետական լիազոր մարմնից:
Ճանապարհային ոստիկանությունն ընդամենը համապատասխան տեղեկատվություն է տրամադրում պետական լիազոր, ինչպես նաև պատկան մարմիններին:
Ճանապարհային ոստիկանություն