ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2019 18:55
Տարոնի բաժնի պարեկայինները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ստուգման են ենթարկել Վահագնի գյուղում ապրող 40-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտմեքենան, որը բեռնված էր մոտ 4խմ փայտանյութով։ վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառ հատելով։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։