ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2019 18:56
Թալինի ոստիկանները բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները․ նոյեմբերի 13-ին՝ ժամը 15․10-ին, Կոտայքի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։ Գյումրիի բնակիչ, 22-ամյա երիտասարդը ոստիկանության Թալինի բաժնի կողմից այս տարվա հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։