ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.07.2015 18:28
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը բախվել է քարերի, «ՎԱԶ-2107»-ը՝ արգելապատնեշի
Հուլիսի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Թալին-Արտենի ճանապարհին` Արտենի գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 21.50-ին, Այգեպար-Վազաշեն ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: