ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2019 12:10
Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ <<Տանձենի>> և <<Բոխենի>> տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց և մեկ հատ կացին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել են Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։Նրանք հայտնել են, որ փայտանյութը հատել են իրենց կարիքների համար:
Նշված փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին:
Բենզասղոցները և կացինը առգրավվել են:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: