Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


08.05.2015 18:37

ՈՍԿԵՊԱՐ. Սխրագործության հիշողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՈՍԿԵՊԱՐ. Սխրագործության հիշողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոսկեպար տանող ճանապարհն այսօր անցյալից ոչինչ չի հիշեցնում. արթնացող բնությունը՝ ծաղկած ծառերով, թավշյա կանաչով, մեղմ զեփյուռով՝ անհարիր է քսանչորս տարի առաջ կատարված ոճրագործությանը...
Քսանչորս տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին, Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսան աշխատակիցներ ու նրանց երեք ուղեկցողները...
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանն այն ժամանակ ծառայում էր Վանաձորի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում: «91-ի մայիսի 1-ին ահազանգ ստացանք, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են առաջ,- պատմում է նա:- Վանաձորի կամավորների հետ եկանք միացանք Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնի տղաներին եւ նրանց հետ առաջացանք դեպի սահմանամերձ Ոսկեպար գյուղը. հատկապես այստեղ էր իրավիճակը լարված: Դիրքեր գրավեցինք եւ սկսեցինք պաշտպանել բնակիչների ու սահմանի անվտանգությունը»:
Դեպքերի հետագա ընթացքը ներկայացնում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ Շահո Մելքոնյանը: Նա, որ հարյուր մեկ օր գերության մեջ մնացողներից է, այն ժամանակ տեղամասային տեսուչ էր: «Մայիսի 6-ի գիշերն էր. սարի ճանապարհով շարժվեցինք Ոսկեպարի ուղղությամբ: Մեկ-մեկուկես կիլոմետր կար մինչեւ գյուղ, երբ հանկարծ դեմներս դուրս եկան զինվորականներ ու կանգնեցրին մեր մեքենաները: Դեռ գլխի չէինք ընկել՝ ովքեր են, անսպասելի սկսեցին կրակել մեր վրա... Հետո իմացանք, որ Կիրովաբադում տեղակայված խորհրդային բանակի զինվորներն էին՝ «Կոլցո» օպերացիան իրականացնողները...»:
Տղաները դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին. տասնմեկ ոստիկան զոհվեց: Մյուսները գերեվարվեցին: Զոհերի թիվը երեքով ավելացավ հետո՝ գերության մեջ...
Գեորգի Քոչարյանն այն ժամանակ պարեկապահակետային ծառայության ոստիկան էր. հարյուր մեկ օր մնաց գերության մեջ. «Մեզ տեղափոխեցին Ղազախի ՆԳ բաժին, այնտեղից էլ՝ Կիրովաբադի բանտ: Բոլորս էլ երկու-երեք տեղից վիրավոր էինք, բայց ոչ մի բժշկական օգնություն ցույց չտրվեց: Տղաներից երեքի վերքերը ծանր էին, մահացան բանտում...»:
Ոսկեպարի անտառներում տեղի ունեցած ողբերգությունից ժամեր անց խորհրդային զինվորները գերի վերցրին նաեւ գյուղը պաշտպանող քառասունհինգ ոստիկանի ու հանձնեցին ադրբեջանցի օմոնականներին...
Գերության մեջ տղաներն անասելի խոշտանգումների ենթարկվեցին, բայց չընկճվեցին, դիմացան արժանապատվորեն: «Իրար ոգեւորում էինք, գոտեպնդում, որ հանկարծ որեւէ մեկը չհուսալքվի: Նույնիսկ ծեծվելու հարցում էինք իրար աջակցում. տղաներ կային, որ ավելի դիմացկուն էին ու ամեն անգամ մյուսների փոխարեն իրենք էին գնում ծեծվելու»,- ասում են ադրբեջանական բանտերի դժոխքով անցածները...
Բանտային դժոխքի մասին այսօր արդեն ժպիտով է հիշում Կարեն Անտոնյանը. «Ես, Կորյուն Մարգարյանն ու Գարիկ Քոթանջյանը նույն խցում էինք: Կորյունին, որպես հրամանատարի, շուտ-շուտ կանչում էին, տանում-ծեծում: Հաջորդ օրը որ եկան, թե՝ ո՞վ է Կորյուն Մարգարյանը, ասի՝ ես եմ: Տարան մի լավ ծեծեցին: Որոշ ժամանակ անց նորից եկան, թե՝ ո՞վ է Կորյուն Մարգարյանը: Հիմա էլ Գարիկն ասաց՝ ես եմ: Տարան Գարիկին ծեծեցին: Դրանից հետո մյուս խցերում տղաները նույնն էին անում: Ստացվում էր՝ խցում բոլորի անունը կա՛մ Կորյուն էր, կա՛մ Հարութ, կա՛մ... Այդպես էինք վարվում, որ դիմանանք ֆիզիկական ցավին, թե չէ օրը մի քանի անգամ տասը-տասնհինգ ասկյարով ջարդում էին: Մենք էլ՝ անջուր, անխնամ, վիրավոր...»:
Դիմացան արժանապատվորեն, հերոսաբար, իսկ գերությունից ազատվելուց հետո դարձյալ զինվորագրվեցին հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
«Ազատվելուց հետո մեզ արձակուրդ տվեցին, որ հանգստանանք մի քիչ, բայց տասը օր չանցած՝ նորից սահմանում էինք,- ասում է Գեորգի Քոչարյանը: - Ի՞նչ հանգստանալ. ավելի պինդ էինք, ավելի վճռական, վրեժխնդիր... Մի քսան կիլոմետր էինք մեր տներից հեռու, բայց ամիսներով տուն չենք գնացել, սահման ենք պահել»:
«Քանի տարեկան էլ լինենք, Աստված չանի, մեր սահմաններին վտանգ սպառնա, կրկին զենք ենք վերցնելու: Այն ժամանակ ջահել տղաներ էինք, հիմա մեր որդիների հետ ենք պահելու մեր հողը», - ասում են ու ծաղիկներ խոնարհում զոհված զինակիցների հուշակոթողին...
Հայրենիքն այսպիսի մարդկանցով է անառիկ:
Իսկ Հիշողությունը անցյալը չմոռանալու եւ ապագային հպարտ նայելու համար է...