ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.07.2019 10:38
Ոստիկանները բացահայտել են Ստեփանավանում կատարված բնակարանային գողությունը
Հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն կոտրել են նշված բնակարանի մուտքի դուռը, գողացել 200.000 դրամ և 2 ոսկյա մատանի:
Հուլիսի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Թումանյան փողոցի 1-ին նրբանցքից ոստիկանության Ստեփանավանի բաժին է բերման ենթարկվել նույն փողոցի 28-ամյա մի բնակչուհի: Նա խոստովանել է, որ հուլիսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել է նշված բնակարանի մուտքի փայտյա դուռը, ննջասենյակի պահարանում դրված պայուսակից գողացել ոսկյա մատանիներն ու փողը:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: