ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.12.2015 12:13
Պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատես: Տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի տոնական ծառայության առանձնահատկություններին:
Վերակարգերը գործելու են շուրջօրյա՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում:
Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների նկատմամբ. կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության, ոստիկանական վերակարգը ուղևորներին կուղեկցի տուն, իսկ մեքենաները կտարվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Տոնական ծառայության նպատակը երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովումն է:
Ոստիկանությունն ակնկալում է նաև համաքաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը:
Միասնաբար անենք ամեն ինչ՝ անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար և անկորուստ ու ապահով մտնենք նոր տարի: