ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2016 17:16
Ստուգարքներ ոստիկանությունում

Նոյեմբերի 21-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած հանձնաժողովը սկսեց ընդունել տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում պարբերաբար անցկացված մասնագիտական պարապմունքների առաջին ստուգարքները:
Ստուգարքներին մասնակցում էին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերը:
Ստուգարքների ամփոփումից հետո հանձնաժողովը կներկայացնի համապատասխան վերաբերմունք՝ մասնակիցների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ: