ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.12.2018 11:44
Ոստիկանները պարզել են սպանությունը կատարած անձի ինքնությունը
Դեկտեմբերի 31-ին, ժամը 01.20-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով, իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Աշոտ Գ.-ի դին: Մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ, նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Աշոտ Գ.-ին մահացու հրազենային վնասվածքը պատճառել են Բերդի Մաշտոցի 33 հասցեում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում կատարողի ինքնությունը պարզվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: