ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.02.2016 17:45
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
 
Փետրվարի 24-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերությունները վերջին տարիներին ամրապնդման ու ընդլայնման հետևողական ընթացք են ունեցել՝ ամուր հիմքեր ստեղծելով գործընկերության հետագա կատարելագործման համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թենգիզ Շարմանաշվիլին ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությունը միշտ պատրաստակամ է եղել աջակցելու հարևան երկրի գործընկերներին, ինչի շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր՝ ի շահ հանցավորության դեմ միասնական պայքարի:
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-վրացական ոստիկանական համագործակցությունն ավելի կխորանա և կզարգանա` խթանելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:





 
   
		





















































