ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2014 09:55
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ
Սեպտեմբերի 30-ին արտերկրի մեր հայրենակիցների հարցերին Skype-ի միջոցով կպատասխանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը, ում կարող եք դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերով:
Հիշեցնենք, որ սկայպի միջոցով ուղիղ կապը գործում է ամեն երեքշաբթի՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը։
Ոստիկանության skype-ի հասցեն՝ Armenian Police
Հարցերը կարելի է ուղղել նաև press@police.am էլեկտրոնային հասցեին։