ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.09.2014 19:27
ճանապարհային ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը

Սեպտեմբերի 22-ին ճանապարհային ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում էր ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Օհանյանը:
Հարցերը վերաբերում էին տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին, դրանց բողոքարկման կարգին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ոլորտի այլ հարցերի:
Հիշեցնենք, որ սկայպի միջոցով «Ուղիղ կապ»-ը ճանապարհային ոստիկանությունում գործելու է աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն:
Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝
Armenian Roadpolice
Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ info@roadpolice.am էլեկտրոնային փոստի հասցեին: