ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.09.2014 09:12
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄԸ. «Ուղիղ կապ» ճանապարհային ոստիկանության հետ՝ Skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջին շրջանում ոստիկանությունում քաղաքացիներից դիմում-բողոքներ են ստացվում, որոնցում վիճարկվում է տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած վարչարարության իրավաչափությունը: Այդ բողոքները, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության հետևանք են, որոնց արագ արձագանքելու, տեղեկատվություն ստանալու հարցում քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնել է հերթական «Ուղիղ կապ»-ը Skype-ի միջոցով, այս անգամ՝ ճանապարհային ոստիկանության հետ:
Քաղաքացիներն այսուհետ, սեպտեմբերի 22-ից սկսած, աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն, սկայպի միջոցով կարող են հարցեր ուղղել ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, տեսախցիկներով կամ լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով առկա անհամաձայնությունների, տուգանքների գումարների բռնագանձման և այլ հարցերի վերաբերյալ:
Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝
Armenian Roadpolice
Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ info@roadpolice.am էլեկտրոնային փոստի հասցեին: