ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2014 19:42
Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ` Skype-ի միջոցով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, սփյուռքի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, նրանց հնարավորություն է ընձեռում այսուհետ ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: