Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


09.02.2016 18:11

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 9-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնելով, որ ինքը փաստաբան է, վստահորդի շահերն ապահովելու նպատակով ցանկանում էր տեղեկանալ, թե արդյոք մերժվում են անձնագրային գործողությունները, եթե պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում են ԴԱՀԿ ծառայության կողմից: Նրան պարզաբանվել է, որ պարտապանի կամ նրա գույքի հետախուզումը արգելք չէ անձնագրային գործողությունների կատարման համար: Ի տարբերություն սովորական պայմաններում իրականացվող անձնագրային գործողությունների՝ նշված դեպքում առաջանում են կազմակերպական որոշ խնդիրներ, և հաշվի առնելով, որ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում անձի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար սահմանված է լինում տեխնիկական արգելք, ուստի հետագա գործողությունները շարունակելու համար անձնագրային ծառայության կողմից զեկուցագիր է ներկայացվում վարչություն, որպեսզի ժամանակավորապես վերացվի արգելքը: Այնուամենայնիվ, խնդիրներ ունենալու դեպքում անհրաժեշտ է կատարել առկա պարտավորվածությունը, որպեսզի հանրային ծառայություն մատուցելիս չառաջանան բարդություններ:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացուհին տեղեկացրել է, որ երեխան 13 տարեկան է, անձնագրի վավերականության ժամկետը, որը տրվել էր 3 տարով, մեկ ամսից լրանում է: Ինչպե՞ս կարող են այն երկարաձգել: Զանգահարողը նաև հայտնել է, որ ամուսնու անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը լրանում է 2022 թվականին, սակայն արդեն լրացել է օտարերկյա պետությունում վավերականության ժամկետը: Կարո՞ղ են այն երկարաձգելու հարցով դիմել դիվանագիտական ծառայություն, թե՞ պետք է փոխանակվի անձնագիրը: Պարզաբանվել է, որ մինչև 16 տարեկան երեխային տրված անձնագրի վավերականության ժամկետը չի կարող երկարաձգվել: Պետք է դիմեն փոխանակման հիմքով նորը ստանալու համար, իսկ հաշվի առնելով, որ ամուսնու անձնագրի վավերականության ժամկետը չի լրացել և այն պիտանի է օգտագործման համար, ուստի կարող են դիմել դիվանագիտական ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար:
Ավստրիայից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ որդին 23 տարեկան է, դիմել են դիվանագիտական ծառայություն՝ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար, սակայն պահանջել են զինվորական գրքույկ: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե արդյո՞ք իրավաչափ է այդ պահանջը՝ հավելելով, որ իրենք օտարերկյա պետություն բնակության են մեկնել 90-ական թվականներին: Պարզաբանվել է, որ ըստ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: