ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2015 16:04
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 24-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին հայտնում էր, որ տեղեկացված է հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը մեկ անգամ 5 տարով երկարաձգելու իրավական հնարավորության մասին, սակայն ցանկանում էր տեղեկանալ, թե պետական տուրք գանձվո՞ւմ է նշված գործողության համար, թե ոչ:
Նրան պարզաբանվել է, որ նշված գործողությունը ՀՀ-ում կատարելու դեպքում պետական տուրք չի գանձվում, իսկ օտարերկրյա պետության դիվանագիտական ծառայություն դիմելիս օրենսդրությամբ սահմանված է գանձվող վճարի չափ: Պետական տուրքերի չափերին կարելի է ծանոթանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության www.mfa.am պաշտոնական կայքի «Հյուպատոսական ծառայություն» բաժնի «Պետական տուրքի դրույքաչափեր» ենթաբաժնում:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի ցանկանում էր տեղեկանալ, թե երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար մյուս ծնողի ներկայությունը կամ գրավոր համաձայնությունը պարտադի՞ր է, թե ոչ, եթե երկու ծնողները երեխայի ծնվելու պահին հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ:
Նրան պարզաբանվել է, որ ՀՀ-ում գտնվելու դեպքում անձնագրային ծառայություն դիմելիս մյուս ծնողի ներկայությունը կամ համաձայնությունը չի պահանջվում, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկյա պետության դիվանագիտական ծառայություն դիմելիս դիմում ներկայացնող ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը, որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով (բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից կամ մահացած է, կամ էլ՝ միայնակ մոր դեպքում):
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 3-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: