ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2015 15:29
Skype-ի միջոցով ոստիկանություն դիմած քաղաքացիների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 24-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին հայտնել է, որ տղայի 17 տարին լրացել է, լրացել է նաև անձնագրի վավերականության ժամկետը: Ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է որդին առանց մյուս ծնողի համաձայնության անձնագիր ստանալ: Նրան պարզաբանվել է, որ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում երկու ծնողների համաձայնությամբ անձնագիր ստանալու կարգը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին, իսկ 16 տարին լրացած լինելու դեպքում անձնագրի փոխանակման համար երեխան պետք է դիմի անձամբ: Տվյալ դեպքում՝ մինչ անձնագիր ստանալու համար դիմելը, անձը դիվանագիտական ծառայության միջոցով պետք է կանգնի զինվորական հաշվառման:
Հայաստանում գտնվող քաղաքացին հայտնում էր, որ ամուսինն ունի երկու պետությունների քաղաքացիություն, ազգությամբ հայ է: Ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է ամուսինը դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ մեկից ավելի պետությունների քաղաքացիություն ունենալը խոչընդոտ չէ, որպեսզի անձը դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և տվյալ դեպքում հաշվի առնելով, որ անձը ազգությամբ հայ է, բացի այդ, ամուսնացած է Հայաստանի քաղաքացու հետ, հետևապես ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նրա նկատմամբ գործում է պարզեցված կարգը՝ վերջին 3 տարին ՀՀ-ում օրինական կարգով բնակվելու պահանջին կարող է չբավարարել: Տվյալ դեպքում՝ դիմումը կարող է ներկայացվել օտարերկյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետը և անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը լրացել է: Ցանկանում էր իմանալ, թե կարո՞ղ է լիազորված անձի միջոցով դիմել ՀՀ-ում գտնվող անձնագրային ծառայություն՝ անձնագիր ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ 16 տարին լրացած գործունակ քաղաքացին պետք է անձամբ դիմի անձնագիր ստանալու համար:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: