ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.02.2016 17:40
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 2-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Դոնեցկից զանգահարած մեր հայրենակիցը խնդրում էր պատասխանել հետևյալ հարցերին.
- եթե անձը ունի Ուկրաինայի քաղաքացիություն, ապա Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ի՞նչ կարգ է գործում,
- եթե անձը հանդիսացել է նախկին ՀԽՍՀ քաղաքացի, տեղափոխվել է Ուկրաինա և ներկայումս չունի որևէ երկրի քաղաքացիություն, սակայն ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր, ապա ի՞նչ ընթացակարգով է տրվելու անձնագիրը :
Քաղաքացուն պարզաբանվել է, որ այլ երկրի քաղաքացիություն ունենալու դեպքում անձը Հայաստանում գտնվելիս պետք է դիմի անձնագրային և վիզաների վարչություն և ներկայացնի փաստաթղթերը Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Նշված դեպքում քաղաքացիության հարցը լուծվում է ՀՀ նախագահի հրամանագրով՝ 6-ամսյա ժամկետում: Եվ քանի որ զանգահարողը ազգությամբ հայ է, ապա նրա համար գործում է դիմելու պարզեցված ընթացակարգ: Իսկ նախկին ՀԽՍՀ քաղաքացի ազգությամբ հայերի դեպքում գործում է անձնագիր ստանալու պարզեցված ընթացակարգ : Նա օրենքի ուժով համարվում է Հայաստանի քաղաքացի և Հայաստանում գտնվելու դեպքում անհրաժեշտ է դիմել բնակության վայրի անձնագրային ծառայություն: Հայաստանի քաղաքացի ճանաչվելու վերաբերյալ դիմումի քննարկման և օրենքի պահանջներին բավարարելու արդյունքում անձին կտրվի Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:
Զանգահարել է Ռուսաստանում գտնվող հայաստանցի և տեղեկացրել, որ կորցրել է իր բանկային քարտը: Բանկը գործում է Հայաստանում: Թեև լիազորված անձի միջոցով դիմել է բանկ՝ քարտը անվավեր ճանաչելու խնդրանքով, սակայն կասկածներ ունի, որ քարտից առցանց եղանակով անհայտ անձինք կարող են գումարներ օգտագործել: Քաղաքացուն հետաքրքրում էր, եթե հարուցված չէ քրեական գործ, ապա ոստիկանության միջոցով կարո՞ղ է հարցում կատարել բանկ՝ հաշվից քաղվածք ստանալու համար: Քաղաքացուն պարզաբանվել է, որ տեղեկությունը համարվում է բանկային գաղտիք, որի համար գործում է տեղեկությունների տրամադրման հատուկ ընթացակարգ: Նման պարագայում ոստիկանությունն իրավասու չէ քաղաքացու փոխարեն ստանալու նրան վերաբերող տեղեկատվություն:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: