ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2016 18:52
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 20-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ լրացել է իր 5 տարեկան երեխայի անձնագրի վավերականության ժամկետը, ցանկանում է փոխանակել անձնագիրը և ստանալ հին նմուշի անձնագիր: Կնոջը հետաքրքրում էր, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ փոխանակման համար, և արդյո՞ք երեխայի և ամուսնու ներկայությունը պարտադիր է: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանում գտնվելու դեպքում դիմող ծնողը՝ իր անձնագրով, պետք է ներկայացնի երեխայի փոխանակվող անձնագիրը և երկու գունավոր լուսանկար, իսկ երեխայի և մյուս ծնողի ներկայությունը պարտադիր չէ : Օտարերկյա պետությունում գտվելու դեպքում Հայաստանի դիվանագիտական ծառայություն դիմելիս գործում է այլ կարգ. եթե մյուս ծնողը չի կարող ներկայանալ ծառայություն, իր համաձայնությունը կարող է ուղարկել գրավոր, որը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Այս դեպքում ևս երեխայի ներկայությունը պարտադիր չէ:
Օտարերկյա պետությունից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե ՀՀ քաղաքացիության վերաբերյալ հարցերով դիմելիս կա՞, արդյոք, ժամկետային առումով տարբերություն Հայաստանում և դիվանագիտական ծառայությունում դիմելու դեպքերի միջև: Քաղաքացուն պարզաբանվել է, որ երկու դեպքում էլ գործում է վեցամսյա ժամկետը: Տեղեկացվել է նաև, որ 3 տարուց ավել է, ինչ օրենքով սահմանված 1 տարյա ժամկետը կրճատվել և դարձել է վեցամսյա:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: