ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.01.2016 19:52
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 19-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Իսպանիայից զանգահարած Հայաստանի քաղաքացին տեղեկացնելով, թե սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Ավան վարչական շրջանում գտնվող բնակարանում 2015 թվականի հուլիսին անհիմն կերպով հաշվառվել է ոմն Անահիտ, խնդրել է հնարավորինս արագ պարզել իրավախախտումը, քանի որ այլ անձի հաշվառված լինելու հանգամանքը խոչընդոտում է ժառանգության իրավունքի ձևակերպմանը:
Ավանի անձնագրային ծառայությունից պահանջվել են քաղաքացու հայտնած հասցեում անձի հաշվառման հիմքերը: Պարզվել է, որ այն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվառման դիմում ներկայացրած անձը չի կարողացել ներկայացնել սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, ինչպես նաև սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, վերջինիս դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանման կողմից: Արդյունքում՝ հաստատվել է, որ անձը բնակվում է իր նշած հասցեում և անձնագրային ծառայությունն իրավաչափորեն նրան հաշվառել է փաստացի բնակության վայրի հասցեով:
Զանգահարող քաղաքացուն տեղեկացվել է նաև որ ինքն իրավունք ունի իրեն պատկանող բնակելի տարածության հաշվառումից հանելու տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե երեխային Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը հնարավո՞ր է ներկայացնել փոստի միջոցով: Տեղեկացվել է գործող կարգը, համաձայն որի՝ մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու համար ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը պետք է դիմումը ներկայացնի անձամբ:
Հայաստանում գտնվելու դեպքում անձնագրային ծառայություն դիմելիս մյուս ծնողի ներկայությունը չի պահանջվում, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկյա պետության դիվանագիտական ծառայություն դիմելիս դիմում ներկայացնող ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը, որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունվարի 26-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: