ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.05.2016 18:52
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 17-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկյա պետությունից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնել է, որ 13-ամյա երեխայի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, ինքը տեղյակ է, որ անհրաժեշտ է դիմել նոր անձնագիր ստանալու, այլ ոչ թե վավերականության ժամկետը երկարաձգելու համար, ուստի ցանկանում է տեղեկանալ օտարերկյա պետությունում հյուպատոսական ծառայություն դիմելիս անձնագիր ստանալու դրույքաչափերին:
Պարզաբանվել է, որ ըստ «Պետական տուրքի մասին» Հայաստանի օրենքի՝ 16 տարին չլրացած Հայաստանի քաղաքացու հին նմուշի և կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար սահմանված է պետական տուրք՝ 30.000 դրամի չափով: Տեղեկացվել է նաև, որ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում անձնագրային գործողույթունների համար գանձվող պետական տուրքերի չափերին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Հայաստանի արտգործնախարարության www.mfa.am պաշտոնական կայքի «Հյուպատոսական ծառայություն» բաժնի «Պետական տուրքի դրույքաչափեր» ենթաբաժնում:
Օտարերկյա պետությունից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ կինը ծնվել է 1997 թվականին, ծնվելու պահին ծնողները Հայաստանի քաղաքացիներ են եղել, սակայն մինչ այժմ ինքը Հայաստանի քաղաքացու անձնագիր չի ստացել: Կինը ցանկանում է ստանալ օտերկյա պետության քաղաքացիություն, սակայն պահանջում են տեղեկանք, որ չի հանդիսանում Հայաստանի քաղաքացի:
Պարզաբանվել է, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն: Հետևաբար, չի կարող տրամադրվել տեղեկանք Հայաստանի քաղաքացիությունը ժխտելու վերաբերյալ: Անհրաժեշտ է նախ դիմել Հայաստանի քաղաքացու անձնագիր ձեռք բերելու, այնուհետև զբաղվել այլ երկրի քաղաքացիություն ստանալու հարցով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 24-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: