ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2016 18:54
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 14-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարը և խնդրել անձնագրավորման հարցում աջակցել իրենց համայնքի բնակչուհուն: Աղջիկը ծնվել է 1995 թվականին, Ռուսատանում: 2006 թվականից բնակվում է Հայաստանի Նորաշեն համայնքում: Չունի անձը հավաստող որևէ փաստաթուղթ՝ բացի ՌԴ իրավասու մարմնի կողմից տրված ծննդյան վկայականի պատճենից: Քաղաքացիության հարցի պարզման, ինչպես նաև հետագայում անձնագրավորման համար անհրաժեշտ է բնօրինակ փաստաթուղթ: Հաշվի առնելով, որ աղջիկը Ռուսաստանում չունի հարազատներ և բնակության վայր, ուստի նրա համար գրեթե անհնար է ձեռք բերել ծննդյան վկայականի բնօրինակը: Ոստիկանության ներկայացուցիչը կապ է հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակցի հետ, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել դիմումատուին: Քաղաքացուհին հրավիրվել է նշված գործակալություն, որպեսզի միջազգային պայմանագրերի շրջանակներում հարցում ուղարկվի ՌԴ իրավասու մարմնին՝ ծննդյան վկայականի տրման հիմք հանդիսացող փաստաթղթերը ստանալու համար: Իսկ ծննդյան վկայականի վերականգնումից հետո անձնագրային և վիզաների վարչությունը կքննարկի գործի հետագա հնարավոր լուծումները:
Հայաստանից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ մի քանի օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իր հարազատին ճանապարհելիս, իրենց անտեղյակության պատճառով, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են առաջացել: Օդանավակայանում ծառայություն իրականացնող անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների արագ կողմնորոշվելու և օգնություն ցուցաբերելու շնորհիվ հնարավոր է եղել լուծել խնդիրը, արդյունքում՝ ուղևորը ժամանակին մեկնել է Ռուսաստան, իսկ նրան ճանապարհած քաղաքացին գոհունակություն է հայտնել բարեխիղճ ոստիկանների աշխատանքից:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 21-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: