ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2016 09:16
ԱՅՍՕՐ. skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՄԻԱՅՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԺԱՄԸ ՓՈԽՎԵԼ Է)

Հարգելի հայրենակիցներ, այսօր կայանալիք Skype-ի միջոցով ուղիղ կապի ժամը, միայն այս շաբաթ, փոխվել է. այն կկայանա Երևանի ժամանակով ժամը 14-16-ը:
Նոյեմբերի 15-ին, Երևանի ժամանակով ժամը 14-16-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: