ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.11.2015 17:59
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 10-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ հարսը դիմում է ներկայացրել քաղաքացիություն ստանալու համար և ինքը ցանկանում է ճշտել օրենսդրությամբ սահմանված ժամկետներն ու ՀՀ Նախագահի կողմից Հայաստանի քաղաքացիություն շնորհելուց հետո հաջորդական գործողությունները:
Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար օրենքով սահմանված է 6 ամսյա ժամկետ՝ նախկինում 1 տարվա փոխարեն: ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհվելուց հետո անձը պետք է ներկայանա Անձնագրային և վիզաների վարչություն՝ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու համար: Բացառություն են կազմում միայն Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիները, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո կարող են առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նշված պետություններում մեր դիվանագիտական ծառայությունների միջոցով:
Տեղեկացվել է նաև, որ Հայաստանի քաղաքացիության դիմումների ընթացքի վերաբերյալ քաղաքացին տեղեկացվում է նաև բջջային հեռախոսին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով, եթե դիմում-հարցաթերթիկում լրացրել է հեռախոսահամարը:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին ցանկանում էր ծանոթանալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներին, սակայն քանի որ գտնվում է Հայաստանից դուրս և չի կարող ընտրական տեղամաս ներկայանալ, ցանկանում էր տեղեկանալ, թե այլ եղանակներ գործո՞ւմ են ցուցակներին ծանոթանալու համար: Նրան տեղեկացվել է, որ բացի տեղամասերում փակցված ցուցակներից, քաղաքացիները կարող են նաև դրանց ծանոթանալ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ www.elections.am պաշտոնական կայքից որոնման և ՀՀ ոստիկանության www.police.am կայքից՝ դրանք ներբեռնելու հնարավորությամբ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: