ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2016 19:14
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 5-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ երեխայի մեկ տարին դեռ չի լրացել, ցանկանում է նրա համար ստանալ հին նմուշի անձնագիր: Զանգահարողը տեղեկացրել է նաև, որ ինքը և ամուսինը Հայաստանի քաղաքացիներ են, գտնվում են փաստացի ամուսնության մեջ և առկա է հայրության ճանաչման վկայական: Նրան տեղեկացվել է, որ անհրաժեշտ է բնակության վայրի անձնագրային ծառայություն ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը, երկու գունավոր լուսանկար, հայրության ճանաչման վկայականը, դիմող ծնողի անձնագիրը, հնարավորության դեպքում նաև մյուս ծնողի անձնագրի պատճենը : Երեխայի ներկայությունը պարտադիր չէ:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով մի քանի տարի առաջ իրեն շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն, պահպանվել է նաև օտարերկյա քաղաքացիությունը: Հայաստանի քաղաքացիություն ստանալիս եղել է ամուսնացած և կրել է ամուսնու ազգանունը : Ներկայումս ամուսնալուծվել է և ցանկանում է անձնագիրը ստանալ մինչամուսնական ազգանունով: Նրան պարզաբանվել է, որ ըստ գործող կարգի՝ նախ պետք է դիմի և փոխարինի օտարերկյա անձնագիրը, որից հետո հնարավոր կլինի ազգանվան փոփոխության հիմքով փոխանակել նաև Հայաստանի քաղաքացու անձնագիրը՝ ներկայացնելով նաև ամուսնալուծության վկայականը, որում առկա կլինի նշում ամուսնալուծությունից հետո ազգանվան փոփոխության մասին:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: