ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2016 19:04
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 3-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած օտարերկյա պետության քաղաքացին հայտնել է, որ մեր երկրում ինքը բնակվում է օրինական կարգով, երկու տարի առաջ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել և այժմ ցանկանում է տեղեկանալ, թե մերժումից հետո կարո՞ղ է մեկ անգամ էլ դիմել: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո: Բացի այդ, օրենսդրությամբ յուրաքանչյուր մերժումից հետո դիմելու քանակական սահմանափակում նախատեսված չէ:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե ում պետք է դիմել դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք ստանալու համար, որը նա ներկայացնելու է օտարերկյա պետության իրավասու մարմնին: Նրան պարզաբանվել է, որ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը տրամադրում է արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկության հիման վրա:
Գյումրիից զանգահարած քաղաքացին էլ տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ իր կողմից բարձրացված խնդիրը, որը կապված էր երեխայի անձնագրավորման հետ և իրավական մեկնաբանման տեսանկյունից որոշակի բարդություն էր ներկայացնում, դրական լուծում է ստացել, ինչի համար հայտնել է իր գոհունակությունը՝ արագ արձագանքելու և խնդրի ելքը գտնելու համար:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 10-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: