ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.12.2019 18:13
Գողություն «Հայ ավետարանի հավատքի քրիստոնեաներ» եկեղեցուց․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ստեփանավանի «Հայ ավետարանի հավատքի քրիստոնեաներ» եկեղեցու դահլիճում դրված սինթեզատորն ու դրա կարգավորիչը։ Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր մոտ 900․000 դրամի վնաս։
Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Նախաքննության ընթացքում Ստեփանավանի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնք դեպքից մեկ ամիս անց արդյունք տվին։
Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկվեցին 17, 19 և 20-ամյա երիտասարդներ՝ երեքն էլ Ստեփանավանի բնակիչ։ Նրանք ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։
Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև գողացված սինթեզատորը։ Այն առգրավվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։