ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2017 19:26
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 14-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական հարցերով խորհրդատու Քսենիա Դաշուտինային:
Հովհաննես Քոչարյանը հյուրերին հակիրճ ներկայացրեց ՀՀ ոստիկանության խնդրիներն ու գործառույթները Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ տիկին Դաշուտինան մի շարք հարցադրումներ ներկայացրեց կապված նախընտրական շրջանում արձանագրված իրավախախտումների և դրանց քննության գործող մեխանիզմների վերաբերյալ, ինչի մասին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հովհաննես Քոչարյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կձեռնարկի բոլոր միջոցները իրավախախտումները բացառելու, օրենքի գերակայությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: