ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2018 18:59
Ոստիկանության կողմից շնորակալագրեր և հուշանվերներ` ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում վարչության պետ Արմեն Գասպարյանի հետ սեղանի շուրջ նստած երիտասարդները Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի դպրոցի ըմբշիշներն են` այս տարի Հռոմում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիրները: Մեր հավաքականը աշխարհամասի գլխավոր ստուգատեսին նվաճեց 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ զբաղեցնելով 3-րդ թիմային տեղը: Եվ օգոստոսի 14-ին այս փաստով ոգևորված իրավապահները նրանց Արարատի մարզային վարչություն հրավիրեցին` ոստիկանության կողմից շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնելու:Արմեն Գասպարյանը պարգևները հպարտությամբ էր ըմբիշներին հանձնում: Մարզիկների ժպիտներն էլ վկայում էին, որ անակնկալը ստացվել է: